Այսօր Կարմիր մոլորակը 11 տարվա մեջ ամենաշատն է մոտենալու երկրին՝ Մարսը մեր մոլորակից 76 մլն կիլոմետր հեռավորության վրա է գտնվելու, հայտնում է Space.com–ը:
Մարսի ու Երկրի «ռանդեվուն» այսքանով չի ավարտվի՝ մոլորակները իրարից հարաբերականորեն մոտ են գտնվելու նաեւ առաջիկա երկու շաբաթներին, ու միայն հունիսի 12-ին է նրանց միջեւ հեռավորությունը սկսելու սրընթաց աճել:
Սա Մարսի ու Երկրի միջեւ ամենամոտ տարածությունը չէ դիտարկումների պատմության ընթացքում՝ 2003-ի օգոստոսին մոլորակները իրար էին մոտեցել 55.7 միլիոն կիլոմետրով, ինչը հավանաբար բացարձակ ռեկորդ է քաղաքակրթության գոյության ընթացքում: 2018-ի հուլիսին, Մարսը կարող է գրեթե նույնքան մոտենալ Երկրին:
Երկրի ու Մարսի ներկա մոտեցումը ինչպես ամսագրի աշխատակիցներն են նշում, թույլ կտա սիրողական աստղագետներին ու մասնագետներին ստանալ կարմիր մոլորակի նոր ավելի հստակ լուսանկարներ ու դիտարկել այն դետալները, որոնք սովորաբար նկատելի չեն:
Ինքնուրույն դիտարկումների սիրահարները այս գիշեր կկարողանան Մարսը տեսնել Կարիճի համաստեղծությունում: Մարսը կերեւա ոչ միայն հեռադիտակով այլեւ անզեն աչքով: Եթե եղանակը խանգարի Մարսը տեսնելուն, այդ դեպքում ցանկացողները կարող են կարմիր մոլորակը տեսնել օնլայն հեռարձակումով, որը վարելու են աստղագետները Slooh աստղադիտարանից:
Մարսի ու Երկրի հաջորդ նման մոտեցումը 2018-ին է լինելու: Այդ ժամանակ կարմիր մոլորակը նույնիսկ ավելի շատ կմոտենա Երկրին: