«Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Յուրի Բորիսովը հայտնել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը դիտարկում են 2030-ական թթ. Լուսնի վրա ատոմային էլեկտրակայան կառուցելու հնարավորությունը, տեղեկացրել է Naked-Science-ը։
«Այսօր լրջորեն դիտարկում ենք նախագիծը, որ 2033-2035թթ. մեր չինացի գործընկերների հետ Լուսնի մակերես հասցնենք էներգետիկական կայանքներ»,- ասել է Յուրի Բորիսովը Սիրիուսում Երիտասարդության համաշխարհային համաժողովի ժամանակ։ Պետկորպորացիայի ղեկավարը նշել է, որ միայն ի հաշիվ միջուկային էներգետիկայի կարելի կլինի ապահովել ապագա լուսնակայանի գործունեությունը։
Հետաքրքիր է, որ էներգետիկական կայանքի ստեղծումը կիրականացվի ավտոմատ ռեժիմով, տեխնոլոգիական լուծումները, որոնք անհրաժեշտ են առաքելությանը, Բորիսովի խոսքով, գրեթե պատրաստ են։
Արժե նշել, որ ԱԷԿ-ի կառուցումը նման ռեժիմով առայժմ չի հաջողվել նաեւ Երկրի վրա, ուստի այս գործողությունը Լուսնի վրա կարող է բախվել մեծ խնդիրների։