News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Բեռլինի ազատ համալսարանի գիտնականները ԱՄՆ Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի գործընկերների հետ համատեղ մտածել են, թե զանգվածային սպեկտրոմետրն ինչպես օգտագործել սառցե մասնիկների մեջ կենդանի բջիջներ հայտնաբերելու համար: Ըստ Bild-է այդ եղանակը կարող է օգնել պարզելու, թե արդյոք կյանք կա՞ Յուպիտերի արբանյակներից մեկում՝ Եվրոպայում:  Գիտնականները վաղուց էին կասկածում, որ այլմոլորակային կյանք կարող է գոյություն ունենալ պարզ միաբջիջ օրգանիզմների՝ բակտերիաների տեսքով:

Արեգակնային համակարգում կան միայն մի քանի վայրեր, իհարկե, բացի Երկրից, որտեղ նրանք կարող են գոյատևել: Օրինակ, Եվրոպան Յուպիտերի արբանյակներից մեկն է։ Այս երկնային մարմինը պատված է սառույցով, սակայն գիտնականները կարծում են, որ դրա տակ կարող է ջուր լինել, մեջը՝ բակտերիաներ։ Եթե դա ճիշտ է, ուրեմն այդ բակտերիաները կարող են հայտնվել ջրի կաթիլներում, որոնք տիեզերք են թափվում Եվրոպայի մակերևույթի սառցե ընդերքի տակից՝ գեյզերների միջոցով: Hubble աստղադիտակով ուսումնասիրված այս հսկա ջրային շատրվանների բարձրությունը հարյուրավոր կիլոմետրերի է հասնում:

NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ ուղարկել հոկտեմբերին: Ի թիվս այլ բաների, Europa Clipper-ում կլինի զանգվածային սպեկտրոմետր, որը կվերլուծի տեղական գեյզերներից սառած ջրի կաթիլների բաղադրությունը: Իսկ դրանցում բակտերիաների հավանական առկայությունը հնարավոր կլինի պարզել Բեռլինի եւ Սիեթլի գիտնականների մշակած եղանակով։ Գերմանա-ամերիկյան թիմն իր եղանակն արդեն իսկ փորձարկել է Ալյասկայի ափերի մոտ վերցված օվկիանոսի ջրի փորձանմուշների վրա:

Այնտեղ ևս ապրում են բակտերիաներ, և երբ գիտնականները լաբորատորիայում այս ջրից արհեստական «գեյզեր» պատրաստեցին՝ ներխուժելով վակուումային խցիկի մեջ, այնուհետև զանգվածային սպեկտրոմետրով վերլուծեցին սառեցված կաթիլները, սարքը կենդանի բջիջներ «հայտնաբերեց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Ամենաշատ