News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ում մինչեւ 2025 թ. նավթի ու գազի միասնական շուկաներ ստեղծելու հայեցակարգերը ընդհանուր առմամբ հաստատված են: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ այս փաստաթղթերի վերաբերյալ վերջին տարաձայնությունները վերացվել են Երեւանում մայիսի 20-ին: Շուվալովի խոսքով հաջորդ փուլը միջպետական համաձայնագրերի նախապատրաստումն է: Այս համաձայնագրերով մինչեւ 2025 թ. ածխաջրածինների ընդհանուր շուկա կստեղծվի ԵՏՄ տարածքում: «Այդ մասին այսօր սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել»,- հավելել է առաջին փոխվարչապետը:

Նա նաեւ նշել է, որ ԵՏՄ ներսում առեւտուրն արժեքային արտահայտությամբ նվազում է, ինչն անհանգստացնում է միության բոլոր ղեկավարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Միշուստինը հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ աճը առաջ է անցել համաշխարհային տեմպերից
ԵԱՏՄ ՀՆԱ աճը գերազանցել է համաշխարհային տեմպերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ