Մայիսի 31-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Սերոբ Աղբյուրի եւ Չարենցի փողոցների խաչմերուկում հարվածել է ճանապարհի եզրազարդին ու վրաերթի ենթարկել 4 եւ 8 տարեկան երկու տղայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: