News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սամվել Բաբայանին ճանաչում եմ որպես ռազմական գործիչ: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԼՂ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կողմից հնչեցված քննադատությանը՝ 800 հեկտար կորցրած հողերը իշխանությունների կողմից ոչ մարտավարական որակելու վերաբերյալ:

«Չեմ ուսումնասիրել ելույթները, բայց տեսել եմ, տեսնում եմ միայն որպես ռազմական գործիչ, որպես քաղաքական գործիչ նրան չեմ ճանաչում: Որպես ռազմական գործիչ եմ ճանաչում նրան, ավելի լավ կլիներ, որ քառօրյա պատերազմի ժամանակ տեղում լիներ, խորհուրդ տար, թե այդ թերություններն ինչպես վերացնել»,-  նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ