News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի տարածաշրջանային ստորաբաժանման հետազոտության համաձայն, ամերիկյան երիտասարդությունը  զգալի վնաս է հասցնում երկրի տնտեսությանը` իր աշխատաժամանակի ավելի քան կեսը ծախսելով ինտերնետում շփման վրա:  

Երիտասարդ ամերիկացիների կողմից աշխատանքային ժամանակը սոցցանցերում շփվելու համար ակտիվորեն օգտագործելու երեւույթը բացասական լույսի ներքո հիշատակվում է Դալլասի Դաշնային պահուստային բանկի զեկույցում, որը նվիրված է Թեքսասի նահանգում արտադրական ակտիվության ընթացիկ վիճակին եւ կանխատեսմանը, հայտնում է «Ֆինանսական լուրերը»:

«ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության կանոնները եւ կառավարական կարգավորման այլ նորմեր լրջորեն դանդաղեցնում են բիզնեսի զարգացումը, բարձրացնում են վերադիր ծախսերը եւ հանգեցնում են ժամանակի ավելորդ ծախսի, որն ուղղված չէ հաճախորդներին եւ հավելյալ արժեքի ստեղծմանը: 

Մենք լուրջ խնդրի ենք բախվել գրասենյակային աշխատակիցների աշխատանքի արտադրողականության առումով եւ հանգել ենք այն եզրակացությանը, որ նրանք իրենց աշխատանքի 50 տոկոսից պակասն են ծախսում հավելյալ արժեք ստեղծելու նպատակով, փոխարենը մասնակցում են սոցցանցերում շփմանը, նամակագրությանը տարբեր չաթերում եւ այլ ոչ արդյունավետ գործունեություն են իրականացնում: 

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը պետք է հասկանա, որ եթե գործատերերը ստիպված լինեն աշխատակիցներին վճարել արտաժամյա աշխատաժամերի համար` կատարելու այն աշխատանքը, որոնք նրանք պետք է կատարեին իրենց հատկացված սովորական ժամանակում, դա գործատերերին կստիպի վերահսկել իրենց աշխատակիցների ամեն քայլը եւ նվազեցնել նրանց փոխհատուցումը` 40 ժամ կամ պակաս տեւող աշխատանքային շաբաթում աշխատանքի  արտադրողականության իրական մակարդակին համապատասխան», - նշվում է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ