News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Թուրքական Vatan թերթի լրագրող-վերլուծաբան Մութլու Թոնբեքիջին խիստ քննադատության է ենթարկել թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարին, ով իր համակիրների հետ, ի նշան բողոքի, Աղթամարում իրականացրած պատարագի, նամազ էր արել հայկական Անիի Մայր տաճարում:

«Ոմանք հարցնում են, թե Աղթամարի հայկական եկեղեցում իրականացված պատարագին ներկա գտնված «լիբերալները» ինչո՞ւ չկային Անիի Ֆեթհիյե մզկիթի (Անիի Մայր տաճար) նամազին:  Նրանց եմ պատասխանում.

1. Տրապիզոնի հունական Սումելա վանքում պատարագ իրականացնելու թույլտվությունը հայտնի էր դարձել 2009-ի դեկտեմբերի 23-ին, այսինքն`  2010-ին տեղի ունեցած պատարագից 8 ամիս առաջ:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ իրականացվելիք պատարագի թուլտվությունը հայտնի դարձավ 2010-ի մարտի 25-ին, սեպտեմբերի 19-ին իրականացված պատարագից 7 ամիս առաջ:

Անիի Ֆեթհիյե մզկիթում Բահչելիի անօրինական նամազի մասին տեղեկացա 2 օր առաջ: 12 ժամվա ընթացքում թույլտվություն ստացան եւ հաջորդ օրը նամազ արեցին: Այդ շտապողականության պատճառն էլ չհասկացա: Օրերը վերջանո՞ւմ են: Նամազից 3 օր առաջ այդ մասին միայն Բահչելին եւ իր բանդա՞ն գիտեր:

2. Անիի Ֆեթհիյե մզկիթում նամազ անելու եւ Աղթամարի Ս. Խաչում պատարագ իրականացնելու միջեւ սարերի տարբերություն կա:

Ֆեթհիյե մզկիթը մահմեդականների սրբավայրը չէ: Մի՞թե հայերը մզկիթից եկեղեցի վերածած մի վայրում են պատարագ իրականացրել:  Այն հայկական եկեղեցի է: Հայերը 1000 տարի առաջ են կառուցել այն:  Նրանք վերանորոգված եկեղեցում ցանկացան պատարագ իրականացնել եւ 3 տարի սպասեցին դրա համար: Այնուհետ ստացան թույլտվությունը եւ մարդու նման տեղեկացրեցին բոլորին դրա մասին: Բոլորն էլ իրենց ծրագրեը կազմեցին ըստ դրա, եւ մենք էլ գնացինք պատարագին հետեւելու:

Մի բան էլ, դու երկրիդ ո՞ր մասում չես կարող նամազ անել: Անիի ավերակների Ֆեթհիյե մզկիթի անունը մինչ այսօր քանի՞ մահմեդական գիտեր: Ասեմ` զրո:    

3. Կամ, այդ երեխայական գործողությանը ինչո՞ւ պիտի գնայի: Ինչո՞ւ Անի: Ինչո՞ւ  հայկական քաղաքում: Ինչո՞ւ եկեղեցուց մզկիթի վերածած վայրում: Չնայած, Անիի ցուցատախտակներից ոչ մեկի վրա «հայ» բառը գոյություն չունի, դա էլ առանձին թեմա է:  Բայց, դե Բահչելիի բանդան գիտեր, որ դրանք հայկական են:

Թուրք ազգայնականների արած նամազը, նույնիսկ մի փոքր անկեղծություն չէր ներշնչում: Այն իրականցվեց ակն ընդ ական, ատամ ընդ ատաման տրամաբանությամբ: Այն ատելության եւ վրեժի բույր էր տարածում:

Ի՞նչ կասեք, եթե Անիի հայկական եկեղեցու փոխարեն նամազ անեք, օրինակ,  Աթենքում մզկիթից հունական ժողովրդական արվեստի թանգարանի վերածված Վոյվոդա մզկիթում: Կասեք, թույլտվությունը ստացել ենք, գնացինք: Տեսեք, հա, այնտեղ մեծ ուրախությամբ ձեր հետ կգամ:  Բոլորի համար էլ քաբաբ կպատվիրեմ: Հունաստանի մայրաքաղաքում նամազ կանենք, հայկական ռեստորանում քաբաբ կուտենք ու դրանով հրաշալի պատասխան կտանք նրանց:

Դե, նամազ անելու թույլտվության համար դիմեք Աթենքի քաղաքապետին, իրականացրեք այս նախագիծը: Կրկնում եմ, քաբաբները իմ կողմից: Մի անհանգստացեք, խոզի մսով չեմ կերակրի, այլ` գառի եւ տավարի մսով»,-իր հրապարակման մեջ հեգնել է Մութլու Թոնբեքիջին:

Նշենք, որ այս հրապարակումը Թուրքիայում մեծ արձագանք է գտել: Արդեն, ի պաշտպանություն թուրք ազգայնականների, մի քանի թուրք լրագրողներ, այս հրապարակման դեմ քննադատական նյութեր են գրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
Ամենաշատ