Իրանը պատրաստ է Հայաստան գործուղել մասնագետների երկաթուղու շինարարության պատրաստության համար: Այս մասին հունիսի 8-ին՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նա հիշեցրել է, որ հանդիպել է Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրիի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Նրանք խոստացել են մասնագետներ տալ, այս ամիս կժամանեն: Բայց բուն ճանապարհի շինարարության համար, իհարկե, գումար է պետք: Նախագծի տեխնիկական հիմնավորումն արդեն պատրաստ է, եւ հիմա մենք միջոցներ ենք փնտրում շինարարության համար»,- ասել է Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ երկաթուղին պլանավորվում է կառուցել 6 տարում: Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար: 2013-ին Իրանը Հայաստանի իշխանություններին հայտնել էր, որ պատրաստ է կառուցել իր միջոցներով երկաթուղու իրանական հատվածը՝ Ջուղայից Մեղրի, երբ որ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածի շինարարության համար: