News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով կալանավորել է Կիրովի նահանգապետ Նիտիկա Բելիխին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

ՌԴ Քննչական կոմիտեի վարկածով՝  հատկապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նահանգապետը գործով ապացույցները կոծկելու ռեսուրսներ ունի եւ կարող է ճնշում գործադրել վկաների վրա։

Ինքը Բելիխը հրաժարվել է ընդունել մեղքը եւ հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել քննության հետ։ Նրա խոսքով՝  ինքը երբեք հանցավոր գործունեություն չի վարել եւ չի պատրաստվում վարել։

Քննիչը դատարանի դահլիճում հայտնել է, որ հարցաքննության ժամանակ Բելիխը հայտնել է, թե գումարը վերցրել է Կրովի կարիքների համար։ Քննիչի խոսքով՝ կաշառքը շատ ծանր հանցագործություն է, հատկապես որ Բելիխն այն վերցրել է օտարերկրյա ներդրողից։

Հիշեցնենք, որ Կիրովի նահանգապետին ձերբակալել էին հունիսի 24-ին Մոսկվայի ռեստորաններից մեկում կանխիկ գումար կաշառք վերցնելիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ