
Ես ադրբեջանցիների հետ կխոսեմ այն ճշմարտության մասին, ինչը ես տեսա, ինչը ես զգացի, ես նրանց նույնպես կսատարեմ։ Այս մասին Հայաստանից Հռոմ մեկնելիս՝ օդանավում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ պատասխանելով Nouvelles d’Armenie պարբերականի լրագրողի հարցին, թե կոնկրետ ինչ ազդակներ է տալու մի քանի շաբաթից Հռոմի Պապը Ադրբեջանում:
Ի պատասխան Հռոմի Պապը նաեւ նշել է, որ հանդիպել եւ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ: Նա նաեւ նշել է, որ հնարավոր է՝ հայերն ու ադրբեջանցիները չեն կարողանում համաձայնության հասնել խաղաղության ուղիների շուրջ, եւ դրա վրա նրանք պետք է աշխատեն։ «Բայց ես չգիտեմ, թե էլ ինչ կարող եմ ասել։ Ես կասեմ այն, ինչ այդ պահին կլինի իմ սրտում, բայց միշտ էլ լուծում գտնելու դրական փորձերը, որոնք կենսունակ են, առաջ են մղում մեզ»,– ասել է Պապը։