News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Հայերն առաջին քրիստոնյա ազգն են, որովհետեւ Աստված օրհնել է նրանց, ես աղոթում եմ, որ նրանք արդարություն եւ խաղաղություն գտնեն։ Այս մասին Հայաստանից Հռոմ մեկնելիս՝ օդանավում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ անդրադառնալով Հայաստան կատարած այցից իր ստացած տպավորություններին:

«Ես հույս ունեմ, որ այդ ժողովրդի համար արդարություն եւ խաղաղություն կլինի։ Եվ ես կաղոթեմ դրա համար, չէ՞ որ նրանք խիզախ ազգ են։ Ես աղոթում եմ, որ նրանք արդարություն եւ խաղաղություն գտնեն։ Ես գիտեմ, թե որքան շատ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, եւ ես շատ ուրախացա, երբ անցյալ շաբաթ տեսա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ նախագահ Պուտինի հանդիպման լուսանկարը։ Նրանք գոնե սկսել են խոսել։  Եղավ նաեւ Թուրքիայի հետ իրավիճակի հարցը, եւ նախագահը իր ողջույնի խոսքում համարձակություն ունեցավ ասել՝ եկեք համաձայնության գանք, ներենք միմյանց եւ առաջ նայենք։ Դա մեծ համարձակություն է ժողովրդի  համար, որն այդքան շատ է տառապել, այդպես չէ՞։ Դա հայ ժողովրդի դեմքն է»,– ասել է Պապը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը քարի կյանք եւ մայրական քնքշություն ունի։ «Նա իր վրա է կրել խաչերը, անգամ քարե խաչերը, եւ դուք դրանք տեսնում եք, բայց չի կորցրել իր քնքշությունը, արվեստը, երաժշտությունը, «հավասարակշռված ակորդները», որոնք այդքան դժվար է հասկանալ անգամ հանճարների համար։ Դա ժողովուրդ է, որը շատ է տառապել իր պատմության ընթացքում, եւ միայն հավատն է օգնել նրան դիմանալ։ Հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են եղել, բայց դա չէ կարեւորը։ Նրանք առաջին քրիստոնեական ժողովուրդն են, քանի որ Աստված օրհնել է նրանց, քանի որ նրանք սուրբ են եղել, սուրբ եպիսկոպոսներ, նահատակներ, ու դիմադրությունը Հայաստանին տվել է «քարե մաշկ», այսպես կոչենք դա, բայց ժողովուրդը միաժամանակ չի կորցրել մայրական սրտի քնքշանքը: Հայաստանը նաև մայր է»,- ասել է Հռոմի պապը:

Պապը նաև նշել է, որ ինքը շատ է շփվել հայերի հետ, հաճախ է նրանց հետ պատարագների գնացել: Նա , իր իսկ խոսքով, շատ հայ ընկերներ ունի, ճիշտ է հայկական սնունդը նրան չափից ծանրամարս է թվում:

«Իմ շատ մտերիմ ընկերները՝ արքեպիսկոպոս Քիսագ Մուրադյանն ու Պողոսյանը կաթոլիկ են... Կարևորն այն չէ , մարդը Առաքելական եկեղեցուն  է պատկանում, թե Կաթոլիկ, այլ արմենիզմն է կարևոր, ու ես դա հասկացել եմ այդ ժամանակ: Այսօր ինձ ողջունել է հայկական արմատներով արգենտինացի, որի հետ ես պատարագների էի գնում, նա արքեպիսկոպոսի խնդրանքով միշտ իմ կողքին էր նստում , որպեսզի ինձ բացատրել արարողության մանրամասները ու որոշ բառեր , որոնք ես չէի հասկանում: Մեկ, երկուս, թե երեք , բայց ես կսկսեմ երեքից»,- ասել է Հռոմի պապը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...