News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով վկա, «Սոնա-Ելենա» ՍՊ ընկերության հաշվապահ Արմեն Ա.-ն հայտնել է Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցների կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Արմեն Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցները, առանց ստուգման հանձնարարականի, հիշյալ ՍՊ ընկերությունում իրականացրել են ստուգում, որի ընթացքում հայտնաբերվել է ՍՊ ընկերությունում աշխատող 10-ը անձանց չգրանցված լինելու փաստը: Ստուգումն ու դրա արդյունքներն օրինականացնելու եւ փաստաթղթավորելու նպատակով դրանից երեք օր անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին, Շենգավիթի հարկային տեսչությունում, իր մասնակցությամբ, հարկային տեսչության աշխատակիցները կազմել են ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող՝ ստուգումն, իբր, 2014 թվականի հոկտեմբերի 13-ին կատարելու մասին փաստաթղթեր՝ հայտարարություն, ստուգման արձանագրություն եւ ստուգման ակտի նախագիծ, որոնք հիշյալ աշխատակիցների պահանջով ինքը ստորագրել եւ հաստատել է ՍՊ ընկերության կնիքով:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ