News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակում երկու կողմերը իրական հաջողություններ են գրանցել էներգետիկայի, հանքարդյունաբերության եւ տուրիզմի ոլորտներում Այսօր Երեւանում կայացել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջնաժամկետ հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Վաչե Գաբրիելյանի եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ, հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ Բրիջիթ Բրինքի գլխավորությամբ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության առաջընթացը՝ միտված համատեղ փոխգործակցության խորացմանը: Ողջունելով հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ Բրիջիթ Բրինքին ՀՀ կառավարությունում, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ երկու կողմերը ակտիվ աշխատանքներ են տարել ֆինանսական, Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների («բաց երկնքի» քաղաքականության), արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի նախատեսվող անդամակցության, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում:

ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը նշել է, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը շարունակում է մնալ որպես կարեւոր հարթակ փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցերի շուրջ աշխատելու համար: Ինչպես նշել է Բրիջիթ Բրինքը՝ իր գործընկեր, ՀՀ փոխվարչապետԳաբրիելյանի հետ համագործակցության շրջանակում իր ուշադրությունը բեւեռված է տնտեսական կապերի խորացման ուղիների վերհանմանը, ԱՄՆ աջակցության հասցեականությանը, հետագա երկկողմ առեւտրին ու ներդրումներին եւ շուկայական բարեփոխումների խորացմանը Հայաստանում: Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակում երկու կողմերը իրական հաջողություններ են գրանցել էներգետիկայի, հանքարդյունաբերության եւ տուրիզմի ոլորտներում: Ի լրումն դրա, նաեւ մեծ ուշադրություն է դարձվում կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ընթացիկ ջանքերին: Հիշեցնենք, որ հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է Երեւանում, 2015 թվականի նոյեմբեր ամսին:

Կողմերը պայմանավորվեցին միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա վերջին, ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա
Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների…
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ…  
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Ամենաշատ