News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ հունիսի 28-ին, մեկնարկել է իրազեկման երթ՝ ի պաշտպանություն հունիսի 20-ին ձերբակալված եւ հունիսի 22-ին կալանավորված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի:  NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է , որ երթի մասնակիցները վանկարկում են «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին»,  «Ազատություն քաղբանտարկյալներին» «Պահանջում ենք ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին»,  «Մեր հույսը մենք ենք» պաստառներով եւ վանկարկումներով կոչ են անում քաղաքացիներին համախմբվել եւ պայքարել հանուն Ժիրայր Սեֆիլյանի ազատության:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Նա  դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն շինծու է։

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ