News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր ժամը 13.50-ի սահմաններում Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 3-րդ անգամ վայրէջք է կատարել Վլադիկավկազից ժամանող ՌԴ ԱԻՆ օդանավը, որը հայրենիք է հասցրել Վերին Լարսի փակ անցակետի պատճառով Հայաստան գալու հնարավորությունից զրկված ՀՀ եւս 45 քաղաքացու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր. որ հունիսի 30-ին առավոտյան ժամը 07.55-ին 2-րդ անգամ ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Հայաստան տեղափոխելով եւս 48 մարդու:

ՀՀ ԱԻՆ բժշկական եւ հոգեբանական ծառայությունները շարունակում են հերթապահել օդանավակայանում եւ համապատասխան օգնություն են ցուցաբերում հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետեւանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, եւ այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

Տեղեկացնենք, որ կիրականացվի եւս մեկ` 4-րդ չվերթ, եւ ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, նախնական տվյալներով, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի հունիսի 30-ին, ժամը 20:00-ին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ