Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթեւեկության վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի եւ տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 հուլիսի 6-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.
– Երեւան քաղաքի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկ,
– Երեւան քաղաքի Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց խաչմերուկ,
– Երեւան քաղաքի Էրեբունի-Դաշտենց-Այվազովսկու փողոցների խաչմերուկ,
– Երեւան քաղաքի Սարյան-Բյուզանդի, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկներ,
– Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան-Պետրոս Ադամյան փողոցների խաչմերուկ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: