News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ հուլիսի 2-ին, ընդունել է Հայաստանում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին եւ նրա հետ քննարկել հայ-տաջիկական ռազմաքաղաքական համագործակցության հարցեր:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Տաջիկստանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն է մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-տաջիկական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ