News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Աշնանը նախատեսվում է Տաջիկստանի նախագահի այցը Հայաստան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, Երեւանում Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, Ասլովի հետ հանգամանալից քննարկվել են Տաջիկստանի նախագահի՝ աշնանը Հայաստան կատարելիք այցի մանրամասները, ինչպես նաեւ հայ-տաջիկական հարաբերությունների վերաբերող բազմակողմանի հարցեր:

Բանակցություններին անդրադարձ է կատարվել 2004թ. ձեւավորված հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, երկուստեք շեշտվեց դրա գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը։ Այդ առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում գումարել հանձնաժողովի հերթական նիստը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ։ Այս համատեքստում որպես հեռանկարային նշվել են թեթեւ արդյունաբերության, բարձր տեխնոլոգաների, ոսկեգործության, տուրիզմի բնագավառները։

Հայաստանի եւ Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Սիրոջիդին Ասլովը երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի ընտրություններում Տաջիկստանի թեկնածությունը սատարելու համար։

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության արտգործնախարարությունների միջեւ 2016-2018թթ. խորհրդատվությունների ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ