News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձագանքելն է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ՏՄՊՊՀ-ն Լարսի անցակետի փակվելուց հետո ավիատոմսերի գների բարձրացման խնդրի կարգավորման հետ կապված որեւէ գործուն քայլ կատարելու նպատակ չունի:

Այս առնչությամբ ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ի պատասխան Էդմոն Մարուքյանի՝ ավիատոմսերի շուկայի ուսումնասիրության վերաբերյալ ՏՄՊՊՀ-ի վերաբերյալ հնչած գնահատականների, տեղեկացնում ենք, որ պատգամավորը Հանձնաժողովի նախագահի կողմից իրեն ուղղված գրության վերաբերյալ մամուլում հանդես է եկել մեկնաբանություններով, որոնք, ցավոք թերի են եւ ոչ ամբողջական: Այդ իսկ պատճառով հարկ ենք համարում մեկ անգամ եւս պարզաբանելու՝ «Վերին Լարս» սահմանային անցակետի ժամանակավոր փակման հետեւանքով մի քանի ուղղություններով ավիատոմսերի արժեքի բարձրացման վերաբերյալ ՏՄՊՊՀ դիրքորոշումը եւ այս պահին խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող իսկապես լայնածավալ աշխատանքը:

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 75-րդ հոդվածի եւ 19-րդ հավելվածի համաձայն` երկու եւ ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասաբար անդրադարձող գործունեության հայտնաբերման ու կանխման իրավասությունը վերապահված է ԵՏՄ մասնագիտացված մարմիններին, ուստի Հանձնաժողովը Վրաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության սահմանին գտնվող «Վերին Լարս» սահմանային անցակետի ժամանակավոր փակման հետեւանքով Երեւան-Մոսկվա, Երեւան-Կրասնոդար, Երեւան-Սոչի, Երեւան-Ռոստով եւ հետադարձ ուղղություններով իրականացվող չվերթների ավիատոմսերի գների թանկացման վերաբերյալ համապատասխան դիմումն արդեն իսկ ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարարին` խնդրին համապատասխան ընթացք տալու նպատակով:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, օպերատիվությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ավիաընկերությունների գնային քաղաքականությունը որոշվում է Ռուսաստանի Դաշնությունում գործող ընկերությունների կողմից` Հանձնաժողովը փոխօգնության կարգով դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավարին՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու եւ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, նկատի ունենալով, որ նախկինում Հանձնաժողովի եւ ռուսական ավիաընկերությունները ներկայացնող հայաստանյան ներկայացուցչությունների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը օպերատիվության եւ արդյունավետության տեսանկյունից բավարար չի եղել, առաջացել են ինչպես իրավական, այնպես էլ տեխնիկական խնդիրներ: Այնուհանդերձ, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, Հանձնաժողովը զուգահեռաբար դիմել է նաեւ ռուսական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչություններին՝ խնդրո առարկայի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու նպատակով:

Այսինքն, Հանձնաժողովը ներկայումս իրականացնում է ուսումնասիրություն, եւ իր ուսումնասիրության արդյունքներով ակտիվորեն մասնակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին: Հետեւապես, պատգամավորի այն հայտարարությունը, իբրեւ թե «ՏՄՊՊՀ-ը խնդրի կարգավորման հետ կապված որեւէ գործուն քայլ կատարելու նպատակ չունի», անհիմն է, իրականությունից ամբողջովին զուրկ՝ այն դեպքում, երբ այս պահին Հանձնաժողովը իր սահմանափակ ռեսուրսները կենտրոնացրել է՝ խնդրի համակողմանի եւ խորը ուսումնասիրության նպատակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ