News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նեպալի միջնադարյան վանքերից մեկի ձեռագրերի լուսանցքներում Յորքի համալսարանի աշխատակից Դեբորա Թորփը նկարներ է գտել, որոնք պատկերում են կոտոշավոր երկու սատանայի, գյուղատնտեսական մի կենդանու եւ մարդու։ Նկարները մանկական խզբզոցներ են հիշեցնում եւ, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կա։ Ընդ որում, մանկական նկարներն արվել են ձեռագրերը գրվելուց մի քանի դար հետո։ Այս մասին հայտնում է Cogent Arts and Humanities ամսագիրը։

Թորփի խոսքով՝ նման գտածոները հազվադեպ չեն։ Պատմաբանները ձեռագրերի լուսանցքներում արդեն հայտնաբերել էին կենդանիների եւ անգամ բնական կարիքները հոգացող վանականների պատկերներ։ Սովորաբար նման նկարները վկայում են այն մասին, որ դրանք պատկերվել են առանց որեւէ նպատակի, ձանձրույթի պահին։ Սակայն եթե նման նկարները սովորաբար պատկերում են մեծերը, ապա այս դեպքում գործ ունենք երեխաների աշխատանքի հետ։

Մանկական հոգեբանները եկել են այն եզրակացության, որ մանկահասակ նկարիչը 4-6 տարեկան է եղել։ Նրանք դա հաստատել են՝ ելնելով այդ տարիքի մանկական լուսանկարների մի քանի չափանիշներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ