News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին Արեգակի վրա M դասի երկու ուժեղ բռնկում է արձանագրվել: Այս մասին հաղորդում է Space Weather կայքը:

Միր 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հետազոտողներն առաջին բռնկումը գնահատել են M5 բալ, երկրորդը՝ M7.6, ինչն ամենաուժեղն է 2016 թվականի ընթացքում:

Ընդամենը մի քանի օր առաջ աստղաֆիզիկոսները հզոր գամմա-ժայթքում էին արձանագրել, որը տեղի է ունեցել դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, եւ դրան հետեւած ռենտգենյան հետլուսավորում: Վերջինը Երկրի մակերեւույթին կհասնի միայն 3.9 մլրդ լուսային տարի անց:

Գիտնականները կարծում են, որ գամմա-ժայթքման աղբյուրն առաջացել է երկու նեյտրոնային աստղերի միավորման կամ սեւ խոռոչի եւ նեյրոնային աստղերի բախման հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ