News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ծագումով սիրիացի ահաբեկչի հարձակման հետեւանքով վիրավորվածների թիվը հասել է հինգի, հայտնում է Stuttgarter Zeitung–ը:

Ավելի վաղ հայտնել էին մեկ զոհվածի ու երկու տուժածի մասին:

Դեպքը կատարվել է ավտոբուսի կայարանի տարածքում: Մի կնոջ հետ վիճաբանությունից հետո երիտասարդը հարձակվել էր նրա վրա մաչետեով, կինը ստացած վիրավորումներից մահացել էր: Ոստիկանությունը ձերբակալել էր հարձակվողին, պարզվել է, որ նա ծագումով սիրիացի 21-ամյա երիտասարդ է, որը առաջ էլ էր եղել ոստիկանության տեսադաշտում: Իրավապահները ենթադրում են, որ դա խանդի հողի վրա կատարված հանցագործություն է

Թերթին կնոջ ծանոթները հայտնել են, որ զոհվածը 45 –ամյա լեհուհի էր , որը հղիության չորրորդ ամսում էր:

Հանցագործի ծանոթների խոսքով, նա Գերմանիա էր եկել Հալեպից մոտ մեկուկես տարի առաջ: Սիրիացին, որին նրա հարեւանների խոսքով Մոհամեդ էին անվանում, սիրահարված է եղել այդ կնոջը , որին սպանել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ