News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր ընտանիքի անդամների վրա ճնշման փորձ է եղել, սակայն, չի մանրամասնել, թե ում նկատմամբ է կոնկրետ իրականացվել այդ ճնշումը:

«Կանգնեցրել են փողոցում, այնուհետեւ խուզարկել են նրա տունը: Առանց դատարանի որոշման՝ այն հույսով, որ դրան ինչ-որ բան կհետեւի: Բնականաբար, ամեն ինչ բացարձակ մաքուր է եղել, եւ ոչ մի օրինախախտում չի եղել: Եղել են որոշակի ակնարկներ, որ դա հենց ճնշման փորձ է եղել տվյալ անհատի վրա»,- հայտարարել է նախագահը:

«Փիրվելի» հեռուստաընկերությունը պարզել է, որ դա վերաբերում է նախագահի դստեր տանը կատարված խուզարկությանը: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ երբ փողոցում կանգնեցրել են Գիգի Չիչուային, նախագահի դստեր՝ Աննա Մարգվելաշվիլիի եւ նրա ամուսնու՝  Գիգի Չիչուայի տանը խուզարկություն է կատարվել:

Վրաստանի նախագահն այսօր հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահ Գեորգի Պապուաշվիլիի հետ, որը նրան զեկուցել է դատավորների վրա գործադրվող ճնշման մասին: Նախագահը դրան հաջորդող ճեպազրույցի ժամանկ ասել է, որ զարմացած չէ, քանի որ վերջերս ճնշման է ենթարկվել նաեւ իր ընտանիքի անդամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ