News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու, 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ հողմակայաններ կառուցելու հարցում:

ՀՀ էներգետիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս մասին նշվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի՝ Իրան այցելության եւ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:

Մասնավորապես, հանդիպումների ժամանակ քննարկվել է Էներգետիկայի, գազի, նավթի, նավթամթերքների եւ հանքարդյունաբերության բնագավառում հայ-իրանական համագործակցության ծրագրերի իրականացման ընթացքի, ինչպես նաեւ ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:

Այցի շրջանակներում Լ.Յոլյանը հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Է. Ջահանգիրիի, էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանի, նավթի նախարար Բ. Զանգանեի, արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մ. Նեմաթզադեի հետ։ 

Հանդիպումների ժամանակ, որոնք ընթացել են շատ ջերմ եւ բարեկամական միջավայրում, արծարծվել է հայ-իրանական, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Բոլոր հարցերի քննարկումներն անցել են փոխըմբռնման եւ համաձայնության բարձր մթնոլորտում։ Իրանական կողմն իր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության տարբեր ծրագրերի իրականացման, գործակցության դաշտի խորացման եւ ընդլայնման կապակցությամբ։

Անդրադարձ է կատարվել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ բարձրավոլտ օդային գծի, Մեղրի եւ Ագարակ համայնքների գազիֆիկացման ծրագրերին։ Դիտարկվել են Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման ծրագրի աշխուժացման, այլ եղանակներով իրականացման հնարավորությունները։

Հայ-իրանական եւ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում քննարկվել են փոխգործակցության ընդլայնման, գազի գնման եւ վաճառքի հետ կապված հարցերը։ Իրանի նավթի նախարարության հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ առաջիկայում հարցին վերջնական իրավական լուծում տալու վերաբերյալ։ 

Հանդիպումների ժամանակ իրանական կողմն իր հետաքրքրվածությունն է ներկայացրել Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու, 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ հողմակայաններ կառուցելու, ինչպես նաեւ իրանական հեղինակավոր արտադրողների մասնաճյուղեր բացելու կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ