![](img/news/33/96/97/default.jpg)
Պակիստանում մուսոնային անձրեւներից առաջացած հեղեղները քշել–տարել են ավտոբուսը, որը մեկնում էր հարսանիքի։
Երկրի հյուսիս–արեւմուտքում տեղի ունեցած միջադեպից զոհվել է 15 մարդ։ Դեռեւս հայտնի չէ, թե ավտոբուսում են եղել արդյոք հարսն ու փեսան, փոխանցում է AP–ը։
Մուսոնային անձրեւների սեզոնը, որը սկսվել է Պակիստանում հուլիսի սկզբին, արդեն 55 մարդու կյանք է խլել։