News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չի փորձում ղարաբաղյան կարգավորման «պատրաստի բաղադրատոմսեր» թելադրել Հայաստանին ու Ադրբեջանին, այս մասին «ԱզերՏաջ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նկատել է, որ  Ադրբեջանի  ու Հայաստանի հետ Ռուսաստանին կապում են խորը պատմական արմատները, հարաբերությունների ռազմավարական բնույթը, աշխարհագրական մոտիկությունը: «Դրա համար էլ մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որ հարեւան տարածաշրջանում վերականգնվեն խաղաղությունն ու հանգստությունը, որպեսզի անտեղ այլեւս մարդիկ չզոհվեն, սահմանները բացվեն, վերականգնվեն տնտեսական կապերը»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով կողմերը պետք է ինքնուրույն պայմանավորվեն, առանց արտաքին ճնշումների, գտնեն երկուստեք ընդունելի լուծումներ: «Սա մեր վճռական դիրքորոշումն է»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ փոխզիջման ձեռքբերումը նախատեսում է «տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջեւ օպտիմալ հավասարակշռություն գտնելը»: «Մենք ամբողջովին գիտակցում ենք, թե ինչ պատասխանատվություն է ընկած Ադրբեջանի ու Հայաստաննի ղեկավարության ուսերին: Ողջունում ենք այն կառուցողական տրամադրվածությունը, որը գերիշխում էր հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին գագաթնաժողովում, որը կայացել է այս տարվա հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում»:

Պուտինի խոսքով, կարգավորման վերջնական նպատակը պետք է դառնա այնպիսի պայմանավորվածությունը, որով «ոչ մի կողմ ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող չի լինի, զիջումները փոխադարձ կլինեն, օգուտը հստակ կլինի թե Ադրբեջանի, թե Հայաստանի հասարակությունների համար»

Ռուսաստանն էլ իր հերթին պատրաստ է աջակցել խնդրի կարգավորման այն տարբերակին, որը կբավարարի բոլոր ներգրավված կողմերին, մյուս միջնորդների հետ միասին հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր, նկատել է նա:

«Երբեմն ստիպված ես լսել, որ Ռուսաստանը փորձում է մոնոպոլիզացնել ղարաբաղյան կարգավորմանն առնչվող աշխատանքները, մի կողմ հեռացնել մյուս միջնորդներին: Դա մոլորություն է»,- վստահեցրել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով, ղարաբաղյան թեմայով եռակողմ հանդիպումները ՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ներդաշնակ համալրում են այդ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ –ն ու Ֆրասիան: «Նշեմ, որ ամերիկացի ու ֆրանսիացի ներկայացուցիչները ներկա էին Սակտ Պետերբուրգում եռակողմ գագաթնաժողովի եզրափակիչ մասին»:

Նրա խոսքով, նման մոտեցումը այն օրինակներից է, թե ինչպես կարելի է ու պետք է աշխատել միջազգային հակամարտությունների կարգավորման ժամանակ: «Հույս ունեմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի օգնել կողմերին գտնել բոլորին բավարարող լուծում»,- ամփոփել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ