News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայտնաբերվել է Վանաձորում ոստիկանության քրեական հետախուզության օպեր-լիազոր, գնդապետ Մովսես Իսկանդարյանի մոր սպանություն կատարողը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20.50-ին, շտապ օգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Զաքարյան փողոցի խանութներից մեկում կնոջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զաքարյան փողոցի 8/11/Ա հասցեում գործող մթերային խանութում հայտնաբերել էր տնօրեն, 59-ամյա Սվետլանա Կազազյանի դիակը` պարանոցի մասում սուր-կտրող գործիքից ստացած կտրած-ծակած վերքի հետքով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Հոկտեմբերի 9-ին, ժամը 09.00-ին,  ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնից ստացված գրության համաձայն` ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձորի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է հոկտեմբերի 7-ին այլ հանցագործություն կատարելու համար ձերբակալված, նախկինում երեք անգամ ազատազրկման դատապարտված, 33-ամյա Սլավիկ Ո.-ն: Նախաքննությունը շարունակվում է:

Գնդապետ Մովսես Իսկանդարյանը չէր բացառել, որ մոր սպանությունը կապ ունի իր գործունեության հետ:

Բացի վրեժխնդրության վարկածից, ոստիկանությունը քննում է նաեւ պատվիրված սպանության, կենցաղային, խանութին պարտք լինելու եւ այլ հարցերի հետ կապված վարկածներ: Հատկանշական է, որ մարդասպանը խանութից ոչինչ չի վերցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ