News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտնաբերել են պարկավոր առյուծների՝ առայսօր անհայտ ենթատեսակի մնացորդները: Այդ ենթատեսակի ներկայացուցիչները բնակվում էին Ավստրալիայի անտառներում 18 մլն տարի առաջ: Ենթատեսակը որոշել են անվանել Microleo attenboroughi՝ հայտնի ավստրալացի հեռուստահաղորդավար ու նատուրալիստ Դեւիդ Աթենբորոյի պատվին: Այս մասին հայտնում է Հարավային Ուելսի համալսարանի կայքը:

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ Microleo attenboroughi ներկայացուցիչները զգալիորեն փոքր չափեր են ունեցել պարկավոր առյուծների մյուս ենթատեսակների համեմատ: Դրանք ընդամենը 600 գրամ են կշռել, իսկ մյուս պարկավոր առյուծները ունեցել են սուր ատամներ, որոնցով պատառոտում էին իրենց զոհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ