Իտալիայի կենտրոնում 4,9 մագնիտուդի նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է RAI News հեռուստաընկերությունը:
Նրա տեղեկություններով՝ ստորգետնյա կրկնակի ցնցումները ընդարձակ տարածքում են զգացվել, այդ թվում՝ Հռոմում:
6,0 մագնիտուդի ստորգետնյա ցնցումները այսօր գրանցվել են 03:36 (տեղական ժամանակով), որին հետեւել է երկրորդ ցնցումը՝ 5,4 մագնիտուդ:
Ապենինյան լեռնաշղթայի ընդարձակ տարածք ընդգրկած երկրաշարժը զգացվել է քաղաքներից շատերում: Տարերքի զոհ դարձած գոտիներում շարունակվում են փլվածքների հավաքման եւ տուժողների որոնման աշխատանքները: