News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը մտադիր չէ հրաժարվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունից, որն առաջադրել է օրեր առաջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, NEWS.am-Ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Պաշտպանը նշեց, որ զրուցել է այս թեմայով Արայիկ Խանդոյանի հետ, նա չի ցանկացել մեկնաբանել Ալեք Ենիգոմշյանի՝  թեկնածությունից հրաժարվելու հորդորը:

«Ինքը ասեց, որ շատ հարգում է Ալեք Ենիգոմշյանին եւ իրեն իրավունք չի վերապահում մեկնաբանել նրա կարծիքը»,- ասաց փաստաբանը:

Պաշտպանը տեղեկացրեց նաեւ, որ Խանդոյանն արդեն գրանցված թեկնածու է, Ընտրական հանձնաժողովը հաստատել է նրա թեկնածությունը:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը Արայիկ Խանդոյանին հորդորել էր հանել իր թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններից:

Ենիգոմշյանն ասել էր, որ «Սասնա ծռերը» ամբողջությամբ կիսում է Հիմնադիր խորհդարանի այն տեսակետը, որ ներկա ռեժիմի օրոք ընտրություններով իրավիճակ փոխելն անհնար է եւ նշել էր, որ Արայիկ Խանդոյանի որոշումը անձնական որոշում է եղել, չի քննարկվել:

Նշենք, որ Արայիկ Խանդոյանն օգոստոսի 19-ին առաջադրել էր իր թեկնածությունն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում:

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ