Սախալինում «Պորոնայսկի» արգելոցի տեսուչը մարտի է բռնվել արջի հետ: Այս մասին գրում է Lenta-ն:
Կենդանին հարձակվել է տղամարդու վրա, արդյունքում տեսուչը կրակել է, բայց վիրավոր գազանը կարողացել է նրան ծանր վնասվածքներ հասցնել:
Արգելոցի աշխատակիցը կարողացել է կվադրոցիկլով հեռանալ դեպքի վայրից: Նրան գանգ-ուղեղային վնասվածքով եւ վերջույթների կտրած վիրավորումներով հիվանդանոց են տեղափոխել: Նա ծանր վիճակում է:
Արջի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: