News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մանիսայի նահանգի գլխավոր դատախազ Աքիֆ Ջելալեթինը հայտնել է, թե Թուրքիայի տարածքում գյուլենականները չեն կարողացել հաստատվել միայն Թունջելի (Դերսիմ) նահանգում։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Մանիսայի գլխավոր դատախազը նշել է, թե Մանիսայում գյուլենականները արդեն 1976–ին սկսել են հաստատվել ու տարածվել պետական կառույցներում։

Նա շեշտել է, թե միակ նահանգը, որտեղ գյուլենականները չեն կարողացել հաստատվել, Թունջելին է։

Նշենք, որ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրած շարժման հետեւորդներին Թուրքիայում որպես ահաբեկիչ են հայտարարել։  Իշխանությունները հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի հետեւում տեսնում է գյուլենականներին եւ ներկայում Թուրքիայի ամբողջ տարածքում գյուլենական պաշտոնյաների ու գործարարների որս է սկսվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՖԵՏՕ-ի ղեկավար Գյուլենին կարող էին առևանգել ԱՄՆ-ում գտնվող իր առանձնատնից. ԶԼՄ-ներ
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու և այլ հակակառավարական գործունեության մեջ...
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Ամենաշատ