![](img/news/34/38/54/default.jpg)
Կրեմլում հույս ունեն, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման կկարողանան շփվել սեպտեմբերի 4-5-ին Չինաստանում նախանշված G20-ի գագաթաժողովի շրջանակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հաղորդել էր, որ Օբաման ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպման հույս ունի՝ տարատեսակ հարցեր քննարկելու համար:
«Մենք նույնպես նման հնարավորության հույս ունենք»,- ասել է Պեսկովը: