News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային տեխնոլոգիաների նախարար Էմանուել Մակրոնը հրաժարական է ներկայացրել: Ըստ DW-ի՝ այդ մասին հայտարարությամբ նա հանդես է եկել իր ղեկավարած նախարարության աշխատակիցների առջեւ:

AFP-ի փոխանցմամբ՝ ավելի ուշ նա հրաժարականի դիմումը ներկայացրել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որ նրա գործառույթները փոխանցել է ֆինանսների նախարար Միշել Սապենին:

Վերջին ամիսներին ֆրանսիական լրատվամիջոցները բազմիցս գրում էին 38-ամյա նախարարի հնարավոր պաշտոնանկության մասին, որը հաճախ չէր միանում երկրի նախագահի եւ վարչապետ Մանուել Վալսի հայտարարություններին: 2016 թվականի ապրիլին Մակրոնը սեփական քաղաքական շարժումը ստեղծեց, որը, իր իսկ խոսքով, չի պատկանում «ո՛չ աջերին, ո՛չ ձախերին»:

Վերջին շրջանում մամուլում լուրեր են շրջանառվում նաեւ 2017 թվականին Ֆրանսիայի նախագահի ընտրություններին Մակրոնի մասնակցության հավանականության մասին, սակայն քաղաքական գործիչը դեռեւս այդ պաշտոնում առաջադրվելու ցանկություն չի հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ