News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների եւ Գերմանիայի կանցլերի եռակողմ բանակցությունները, որոնք, ըստ ազդարարվածի, պետք է տեղի ունենային Չինաստանում G20-ի շրջանակում, չեն կայանա: Փոխարենը Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ կանցկացնի Ֆրանսուա Օլանդի եւ Անգելա Մերկելի հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է Ինտերֆաքսը: 

Միաժամանակ ՌԴ-ի նախագահը պարզաբանել է, որ ի սկզբանե նախատեսված էր եռակողմ հանդիպման անցկացում, որի ընթացքում համաշխարհային առաջնորդները պետք է քննարկեին «Ուկրաինայում ներկայիս իրավիճակը, նորմանդական ձեւաչափի, մինսկյան գործընթացի շրջանակում հետագա համագործակցության ուղին»: Սակայն հետագայում Փարիզը եւ Բեռլինը, գրաֆիկը վկայակոչելով, առաջարկել են երկու երկկողմ հանդիպում անցկացնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ