News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամառվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեցան զգալու Վիլյամ Սարոյանի կյանքի եւ ստեղծագործությունների մթնոլորտը. օգոստոսի 31-ին լրացավ Սարոյանի ծննդյան 108-րդ տարին: Երեւանի Թումանյանի այգում այն նշել են հետաքրքիր ու վառ:

Այսպես, այգի այցելողները կարող էին մոտիկից ծանոթանալ հարյուրավոր լուսանկարների, որտեղ գրողը պատկերված էր ոչ միայն մենակ, այլեւ այնպիսի ազդեցիկ ու հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ինը, գիտնական Վիկտոր Համբարձումյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանը:

Բացի այդ, միջոցառման շրջանակներում, որը կազմակերպել էր «Մտավոր վերածնունդ» հիմնադրամը, մի շարք ինտելեկտուալ վիկտորինաներ կազմակերպվեցին՝ ստուգելու դրամատուրգի արվեստի մասին գիտելիքների պաշարը: Մասնակիցներին առաջարկվում էր նաեւ նկարել Սարոյանին այնպես, ինչպես իրենք պատկերացնում են իրենց երեւակայության մեջ:

Հատկանշական է, որ կազմակերպիչները սենյակ էին կահավորել, որտեղ փորձել էին վերականգնել այն միջավայրը, որը եղել է Սարոյանի աշխատասենյակում:

Այգի այցելողները կարող էին նաեւ համտեսել գրողի սիրելի ուտեստները, որոնց բաղադրատոմսն անցել է սերնդեսերունդ:

Երեկոյան տեղի ունեցավ վավերագրական ֆիլմի ցուցադրություն, որից հետո քննարկում է կայացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ