News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին ընկերոջ կնոջը սպանելու համար 13 տարվա ազատազրկման դատապարտված Սերգեյ Գրիգորյանի պաշտպանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումն ամբողջությամբ բեկանելու համար:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2014թ. մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, Ոստիկանության Մարաշի բաժանմունք դիմած քաղաքացին հայտնել է, որ կինը՝ 50-ամյա Վարդուհի Գրիգորյանը անհետացել է: Պարզվել է, որ  56-ամյա Սերգեյ Գրիգորյանը Սերգեյ Գրիգորյանը իր մեքենայով  սպանված Վարդուհի Գրիգորյանի հետ այդ օրը մեկնել է Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղ: Ճանապարհին անսպասելիորեն վեճ է ծագել. ըստ ամբաստանյալի՝ Վարդուհին Գրիգորյանից 10 հազար դոլար գումար է ուզել եւ մերժում ստացել: Նրանք սկսել են վիճաբանել, գյուղի ճանապարհին նա կանգնեցրել է մեքենան եւ «Բրաունինգ» տեսակի ատրճանակով կրակել  կնոջ վրա:

Նա կնոջ դին տարել թաղել է Նոր Կյուրին գյուղի ամառանոցային տարածքում ու վերադարձել Երեւան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ