News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անհանգստացնում է Վաշինգթոնի արձագանքը, կապված Գազայի հատվածի շրջափակումը ճեղքել փորձող «Ազատության նավատորմի» վրա Իսրայելի հարձակման հետ:

«Ազատության նավատորմի» հետ կապված դեպքը ցույց տվեց Վաշինգթոնի իրական դեմքը, որը բաց եւ առանց որեւէ ամոթի աջակցում է իսրայելական ահաբեկչությանը»,- հայտարարել է Էրդողանը պակիստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նրա խոսքով, այսպիսով ԱՄՆ-ը «աջակցում է միջազգային ահաբեկչությանը»:

Անդրադառնալով Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններին, Էրդողանը հայտարարել է, որ «չնայած երկարատեւ դիվանագիտական հարաբերություններին, Իսրայելը երբեք բարեկամաբար չի վարվել մեզ հետ»:

Ավելի  վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ The Financial Times-ի տեղեկություններով, ԱՄՆ-ը կոչ էր արել Անկարային փոխել իր դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ, հակառակ դեպքում Վաշինգթոնը կսահմանափակի զենքի մատակարարումը Թուրքիա: Այս սպառնալիքը Թուրքիայի համար շատ լուրջ է, քանի որ նա մտադիր էր ԱՄՆ-ից անօդաչու ինքնաթիռներ գնել քուրդ ապստամբների գործողություններին հետեւելու, ինչպես նաեւ PKK-ի բազաների վրա հարձակումներ  գործելու համար:  

Օբաման Անկարային կոչ է արել մեղմացնել իր տոնը «Ազատության նավատորմի» վրա իսրայելական հարձակման հետ կապված: Վաշինգթոնը նաեւ խստորեն դատապարտել է Անկարային, որ վերջինս դեմ է հանդես եկել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառմանը:

Այս առնչությամբ, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է. «Ոչ մի երկիր իրավունք չունի Թուրքիային վերջնագրեր եւ նախազգուշացումներ ներկայացնել, առավել եւս,  վարչապետի հասցեին»:Նա հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սպառնացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` թուրք-իսրայելական հարաբերությունների սրացման կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ