![](img/news/34/76/84/default.jpg)
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե հանուն երկրի ժողովրդավարության պետք է դադարեցնել արտակարգ դրության կիրառումը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում նշել է, թե հեղաշրջման փորձից առաջ եւ հետո եվրոպական երկրներից ոչ մեկ չի կանգնել Թուրքիայի կողքին։
Գյուլը շեշտել է, թե հեղաշրջման փորձից հետո իշխանությունն ու ընդդիմությունը պետք է համախմբվեին, սակայն տեղի ունեցավ հակառակ գործընթաց՝ քաղաքական դաշտը բեւեռացվեց։ «Պետք է ջանքեր գործադրել, որ արտակարգ դրությունը ամենակարճ ժամանակում ավարտվի, քանի որ Թուրքիայի ապագան հզոր ժողովրդավարությունն է»,-ասել է Աբդուլլահ Գյուլը։