News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայ -ամերիկյան հարաբերությունները դինամիկ են եւ 25 տարիների ընթացքում զարգացում են ապրել: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

«Հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք նույն մակարդակի չեն մնացել, թեեւ այն արագությամբ, այն տեմպերով չեն զարգացել, որքան ես կցանկանայի, լինելով այստեղ դեսպան, սակայն դրական զարգացումներ եղել են: Այսօր էլ, թերեւս քաղաքական շփումների, այլցելությունների առումով գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, շատ կարեւոր է դնել դրա մեջ նաեւ շոշափելի  բովանդակություն՝ ապրանքների, ընկերությունների, համալսարանների, հանրության ներկայությունը Միացյալ նահանգներում եւ հակառակը»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ում հետաքրքրվածություն կա:

Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ այլ երկրների համեմատ ԱՄՆ-ում Հայաստանը գիտեն, ճանաչում են եւ ինքը շատ կցանկանար տեսնել ավելի մտերիմ հարաբերություններ այս երկու երկրների միջեւ:

«Մեր աշխատանքն էլ դրան նպաստելն է, դա բխում է մեր ազգային շահերից: Միացյալ նահանգները, թերեւս, մեր ժողովրդի մեկ քառորդի հայրենիքն է, դա չի կարող մեզ օտար լինել»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի ՆԳՆ
Մայիսի 7-ին ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ...
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Ամենաշատ