News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անցած տարվա դեկտեմբերի 9-ին ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի եւ նրա ծառայակից ընկերների գործով դատաքննությունը դեռ չի սկսել:

Դեռեւս երեք ամիս առաջ դատարան ուղարկված այս գործով որեւէ նիստ չի կայացել: Պատճառն այն է, որ պաշտպանները դատարան չեն ներկայանում: Նշենք, որ ամբաստանյալներն առաջին դատական նիստի ժամանակ հրաժարվել էին մասնավոր փաստաբաններից եւ պահանջել հանրային պաշտպաններ: Թե ինչու պաշտպանները չեն ներկայանում, պարզ չէ:

Ըստ մեղադրական եզրակացության` ժամկետային զինծառայողներ Ալբերտ Կարապետյանը, Սարգիս Մելքոնյանը, Վահրամ Տեր Վարդանյանը, Արկադի Ղազարյանը, Հարություն Միրզոյանը, Վահե Ղարիբյանն ու  Զավեն Առաքելյանը զորամասի պահեստասենյակ-սպայական աշխատասենյակում բռնություն են գործադրել Արազ Ապրեսյանի նկատմամբ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Վիճաբանության մեջ են մտել զինծառայող Գրիգոր Բադոյանի հետ, բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:

Ինքնասպանության փորձ կատարած Ռազմիկ Աբրահամյանն էլ սուտ մատնություն է կատարել, իսկ Հովհաննես Եղիազարյանն էլ իրեն ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգը անփութորեն զորամասի հետախուզական վաշտի սպայական աշխատասենյակ է տեղափոխել եւ առանց հսկողության թողել այնտեղ:

Ալբերտը, Սարգիսն ու Վահրամը կալանավորված են, իսկ մյուսները գտնվում են հրամանատարության հսկողության տակ:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը,  Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը կալանավորված են:

Զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ընթանում է քննություն. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին...
Ստո'ւմ ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի. զոհվածի մայրերը կառավարության դիմաց են
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերը այսօր…
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն է տրվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է...
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Ամենաշատ