News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասը երկու բռնապետների` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի, տանդեմի կառվարման վայր է: Այս մասին հայտարարել է Վրաստանի լեյբորիստական կուակցության գաղափարախոսության գծով քարտուղար Կախա Ձագանիան, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի այցելությունը Վրաստան:

«Այդ երկուսը համատեղ տարածաշրջանում իրականացնում են մաֆիոզ բիզնես-գործունեություն եւ Մամեդյարովի այցելությունը շարունակությունն ու հաստատումն է այդ հանցավոր հարաբերությունների»,- ասել է նա ու հավելել. «Սահակաշվիլին ու Ալիեւը թաղում են ժողովրդավարությունը երկու եղբայրական երկրներում: Վրաստանի տարածքում բնակվող ավելի քան կես միլիոն էթնիկ ադրբեջանցիներ դարձել են այդ քաղաքականության պատանդները: Նրանք ստիպված քվեարկում են Սահակաշվիլիի օգտին եւ երկարաձգում նրա արյունալի ռեժիմը»:

Լեյբորիստների գաղափարախոսի խոսքով, համաշխարհային հանրությունը եւ առաջին հերթին, վրացականն ու ադրբեջանականը, պետք է տեղեկանա «երկու նախագահների հակաժողովրդավարական անօրինական գործունեության ու  քաղաքականության մասին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը  հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Վրաստան եւ հանդիպել այդ երկրի նախագահի, վարչապետի ու ԱԳ նախարարի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ