News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսական նոր՝ А-60 ռազմական ինքնաթիռը կարող է հակառակորդի օբյեկտները ոչնչացնել բարձրճշգրտության լազերի միջոցով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է  «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Միխեեւը: Կոնցեռն արտադրում է ինքնաթիռի սրահի պաշտպանական համալիրը:

Նա նշել է, որ այն կունենա գերճշգրիտ կարգավորում. որպեսզի այդ ինքնաթիռի զենքի նեղ ճառագայթները օբյեկտը խոցեն, անձնակազմը պետք է բարձր ճշգրտությամբ որոշի տարածքում տեղադրությունը:

Միխեեւի խոսքով՝ А-60-ի զենքը այնքան հզոր է, որ հարկ կլինի դրանից նաեւ ինքնաթիռը պաշտպանել: «Մենք հասկանում ենք, որ տվյալ ինքնաթիռի ավիոնիկան անհրաժեշտ է վերջնամշակել այն խնդիրների ուղղությամբ, որոնց համար դրանք նախատեսված են: Քանի որ այս ինքնաթիռում ուժային լազերներ են լինելու, մենք պետք է օդանավի կենսագործունեության բոլոր համակարգերը պաշտպանենք սեփական զենքի ազդեցությունից»,- պարզաբանել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ