News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը  պնդում է, որ ՏԻՄ ընտրությունների նախընտրական այս փուլում իրեն հետապնդում են Գեղարքունիքի մարզպետն ու տեղի ոստիկանապետը, որպեսզի ինքը չընտրվի:

Ռուդիկ Ղուկասյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը կապ չունի խողովակների գողության դեպքով հարուցված քրեական գործի հետ, որի շրջանակում իրեն սեպտեմբերի 23-ին բերման են ենթարկել  Մարտունու քննչական բաժին: Հանրապետական քաղաքապետը հայտարարեց, որ իրեն հետապնդում է ոչ թե իշխանությունն, այլ միայն մարզպետն ու ոստիկանապետը. «Ինձ ոչ մեկ չի հետապնդում:  Մարզպետին ուզում է, որ ես չընտրվեմ, Ձեզ համար պարզ չի՞: Իշխանության հետ մի խառնեք մարզպետին, իշխանությունը մեծ հասկացողություն է: Իշխանությունը չգիտի` ստեղ ինչ են իրենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն  սեպտեմբերի 23-ին բերման է ենթարկվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա հարցաքննվում է մի քրեական գործի շրջանակով, որը հարուցվել է ստորգետնյա խողովակները յուրացնելու հետ կապված։

Նախնական տեղեկություններով՝ անհետացել են ստորգետնյա խողովակներ, որոնք պարզվել է, որ վաճառվել են քաղաքապետի գիտությամբ։  Ի դեպ, Ռուդիկ Ղուկասյանին նախօրեին կանչել են հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայացել, ինչից հետո նրան ստիպված բերման են ենթարկել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սեւանում քաղաքապետի ընտրություններ են, ինչի պատճառով արդեն տեւական ժամանակ լարված է քաղաքի մթնոլորտը։ Իշխանությունը չի սատարում ՀՀԿ-ական գործող քաղաքապետին։ Նա կատաղի պայքարի մեջ է մտել Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանի հետ, որը իշխանության պաշտպանյալն է։ Մյուս թեկնածուն անկուսակցական Արա Սմբատյանն է։

Նշենք, որ բավականին լարված են մարզպետի եւ Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները։ Իշխանական կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետի  գլխին սեւ ամպեր են կուտակվել եւ հնարավոր է նրա գործունեության վերաբերյալ սկանդալային բացահայտումներ լինեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
«Հրապարակ». Որն է լինելու հաջորդ սահմանազատվող տարածքը
Բանն այն է, որ Տավուշից հետո հայտնի չէր, թե որտեղ են հաջորդը «սահմանազատելու»։ Եվ եթե դա արվեր, ասենք...
«Ժողովուրդ». Կկայանա «Մայր Հայաստան» խմբակցության` «ընդդեմ Երեւանի ավագանու որոշման» գործով դատական նիստը
Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ