News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Իլինոյս նահանգի ոստիկանությունը հաստատել, որ Ուրբանե Շամպեյնեում Իլինոյսյան համալսարանի ուսանողական քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է մեկ ու վիրավորվել չորս մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանցագործության վայրում հայտնաբերվել են չորս տուժածներ՝ հրազենային վիրավորումներով: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, որտեղ նրանցից մեկը մահացել է: Մյուս երեքի մոտ ախտորոշել են միջին ծանրության վնասվածքներ: Հինգերորդ տուժածը փոխադրամիջոցի է բախվել՝ երբ փախչում էր հրաձգությունից ու թեթեւ վնասված ստացել»- ասվում է տեղի իշխանությունների հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էին, որ անհայտ մեկը հրազենից կրակ է բացել Ուրբանե Շամպեյնեում Իլինոյսի համալսարանի կամպուսի մոտակա փողոցներից մեկում, համալսարանի աշխակազմը ուսանողներին նախազգուշացրել էր վտանգի մասի՝ խորհուրդ տալով հեռու մնալ այդ տարածքից:

Շաբաթ լույս կիրակի ոստիկանությունը փակել է փողոցների մի մասը ու բնակիչներին զգուշավորության կոչ արել: Կիրակի առավոտյան ոստիկանությունը չեղարկել է տագնապը ու նշել, որ հրաձիգը ուսանողական ավանի մոտակա տարածքում չէ: Չարագործի որոնումները շարունակվում են:

Ականատեսների խոսքով Գրին սթրիթ փողոցում առնվազն հինգ կրակոց է հնչել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ