News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուները ուղիղ եթերով բանավեճի ժամանակ ծեծկռտուք են սարքել, հայտնում է «Sputnik Գրուզիա» պորտալը:

«Իբերիա» հեռուստաալիքի ծրագրին մասնակցել են իրար դեմ պայքարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ Իրակլի Գլոնտին եւ Զազա Ագլաձեն: Գլոնտին Ագլաձեին եւ նրա կողմնակիցներին մեղադրել է, որ նրանք գործում են Ռուսաստանի շահերով առաջնորդվելով: Ի պատասխան Ագլաձեն ընդդիմախոսի վրա է նետել ջրով ապակե բաժակը, հակառակորդը նրան նույն պատասխանին է արժանացրել: Հաղորդավարուհին փորձել է քաղաքական գործիչներին բաժանել, սակայն նրանք ձեռնամարտի են բռնվել: Հաղորդման հեռարձակումը դադարեցվել է:

Նշվում է, որ Իրակլի Գլոնտին ներկայացնում է «Պաատա Բուրչուլաձե – Պետությունը ժողովրդի համար» արեւմտամետ ընտրական դաշինքը, որի մեջ մտնում են երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները: Զազա Ագլաձեն ներկայացնում է «Թոփաձե – Արդյունաբերողներ, մեր հայրենիք» դաշինքը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ ԵՄ եւ ՆԱՏՕ Թբիլիսիի անդամակցությունից հրաժարվելու հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ