News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հնդկական Proalgen Biotech Ltd ընկերությունը ուզում է Հայաստանում գործարան բացել օգտագործված բուսական յուղից բիոդիզել արտադրելու համար: Այս մասին NEWS.am -ի թղթակցին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ն.Ս. Բալամուկունդանը, որը Հայաստան է ժամանել Հնդկական առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի (FICCI) բիզնես պատվիրակության կազմում:

Սեպտեմբերի 28-ին FICCI–ն Երեւանում ստորագրել է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցության մասին հռչակագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը ու Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը:

Ընկերությունը, որը գտնվում է Հնդկաստանի հարավում՝ Չեննայ քաղաքում, արտադրում է բիովառելիք, հիմնականում օգտագործված բուսական յուղից: Հիմա ընկերությունը Հնդկաստանում երկու գործարան ունի, եւս մեկն էլ ծրագրում է բացել Սաուդյան Արաբիայում: Աշխատել կարելի է նաեւ այստեղ՝ Հայաստանում, հաշվի առնելով հումքի բավարար ծավալը, հավելեց Բալամուկունդանը: «Մենք ուզում ենք այստեղ գործարան բացել, ընդ որում կարող ենք դա մենակ անել: Իսկ պատրաստի դիզելը ուզում ենք հիմնականում ԵՄ ուղարկել, հաշվի առնելով այնտեղ բիովառելիքի համար գործող մեծ քվոտաները», հավելել է նա:

Նշենք, որ 2015-ին Հայաստանը մոտ 1.95 տոննա բուսական յուղ է արտադրել ու 21 հազար տոննա արեւածաղկի յուղ ներմուծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ