News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ալմաթիում աշխատանքից ազատել են օրը ցերեկով փողոցում միզած ոստիկանին: Ըստ NUR.KZ-ի՝ Ղազախստանի ՆԳՆ-ն կարգապահական հանձնաժողովը ծառայողական ստուգում է անցկացրել եւ ծառայությունից հեռացրել Թուրքսիբի շրջանի ոստիկանության բաժնի աշխատակցին:

Պարզվել է, որ մեքենան, որում ոստիկանը գտնվել է արարքը կատարելիս, պատկանել է նրա գործընկերոջը: Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել նաեւ նրա անմիջական ղեկավարը:

Հիշեցնենք, որ ղազախստանցիներին ցնցել է ոստիկանի համազգեստով տղամարդու լուսանկարը, որը բնական կարիքը հոգացել է Ալմաթիի ռեստորաններից մեկի հարեւանությամբ, Nissan Primera մեքենայում նստած: Լուսանկարը կատակների ալիք է առաջացրել սոցցանցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ