News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտնել է, որ Բրազիլիայում տնտեսական անկումն ավարտին է մոտենում. ակնկալվում է, որ աճը կվերականգնվի   2017 թվականին, չնայած կմնա ցածր` 0,5 տոկոսի մակարդակում, հայտնում է «Սինհուան»:  

«Աճը պետք է վերականգնվի  2017 թվականին: Առաջին նշաններն են հայտնվել, որ անկումն ավարտին է մոտենում», - ասված է ԱՄՀ-ի հայտարարության մեջ, որն ավելի վաղ 2016 թվականին 3,3 տոկոսի կրճատում էր կանխատեսել:  «Կանխատեսումը հիմնվում է այն ենթադրության վրա, որ ֆինանսական ծախսերի սահմանափակումը եւ սոցապահովության բարեփոխումները կհաստատվեն ողջամիտ ժամկետներում, իսկ կառավարությունը նախանշված ֆինանսական նպատակներին կհասնի 2016-2017 թթ-ին», - նշված է հայտարարության մեջ:

ԱՄՀ-ի գնահատականի համաձայն, եթե այդ պայմանները կատարվեն, անորոշությունը պետք է նվազի, իսկ ներդրումները` վերականգնվեն, ինչը 2016 թվականի վերջին դա աճի վերականգնման կհանգեցնի: 

Այնուամենայնիվ, աճի տեմպերը դանդաղ կլինեն, որովհետեւ  «տնտեսական ակտիվության ավելի արագ վերականգնմանը խանգարում են կորպորատիվ ավելցուկային վարկավորումը, գործազրկության բարձր մակարդակը եւ տնային տնտեսությունների փոքր բյուջեները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ